1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

13-ամյա դստեր կասկածները հիմնավորվեցին

11.11.2019 13:19 Գողություն

Նոյեմբերի 10-ին, ժամը 13.50-ին, Մաստարա գյուղի մի բնակչուհի զանգել է ոստիկանության Թալինի բաժին և հայտնել, թե հարևանուհին իր դրամապանակից փող է գողացել:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ ահազանգողը տան բակում գնումներ կատարելուց հետո դրամապանակը թողել է երեքամյա դստեր մոտ, որի մոտից այն վերցրել է մյուս՝ 13-ամյա դուստրը: Տեսնելով, որ դրամապանակից բացակայում է 80 հազար դրամ՝ նա մորը հայտնել է, թե մինչև իր վերցնելը դրամապանակը եղել է հարևանուհու ձեռքին:
Քրեական հետախույզները կասկածանքով բերման են ենթարկել հարևանուհուն: Խուզարկության ժամանակ նա ներկայացրել է 20 հազարանոց չորս թղթադրամ և հայտնել, որ դրանք գողացել է հիշյալ դրամապանակից:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: