ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թալինի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման շրջանակներում իրականացված միջոցառումներով Թալինի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Արագածավան գյուղի բնակիրներից մեկը հրազեն է պահում։ Հարուցվեց քրեական գործ և, դատարանի որոշմամբ, բնակչի տունն ու օժանդակ շինությունները խուզարկվեցին։ Հայտնաբերվեց և առգրավվեց գործարանային համարով երկփողանի հրացան, տարբեր հրազանների և տրամաչափի փամփուշտներ ու 13 սմ երկարությամբ շեղբով դանակ։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: