1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տարոնի բաժնի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

05.05.2022 18:26 Գողություն

Մայիսի 3-ին ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում մետաղյա դետալներ են գողանում և այդ պահին գողոնը տեղավորում են «ԳԱԶել» մակնիշի մեքենայի մեջ:
Օպերատիվ խումբը շտապեց տեղեկություններն իրացնելու։ Իրավապահները նշված փողոցից, մետաղական կոնստրուկցիաներով բեռնված «ԳԱԶելով» հանդերձ, բերման ենթարկեցին չորս տղամարդու, որոնցից երեքը՝ Վանաձորի, մեկը՝ Գուգարքի բնակիչներ:
Վանաձորցի 38-ամյա տղամարդը հայտնեց, որ ինքն է կանչել նշված մեքենան՝ գողոնը Սանկտ Պետերբուրգի փողոցի մետաղի ընդունման կետ տեղափոխելու և վաճառելու նպատակով:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: