ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրանյութի հետքով Տարոնի ոստիկաններին հասցրեց Վարդաբլուր

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները Տաշիրի խճուղուց կասկածանքով բերման էին ենթարկել Արջուտ գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր երկու կռփազենք` շեղբով, նաև թմրանյութի նմանվող զանգվածներով թղթե երեք փաթեթ: Նա հայտնել էր, որ փաթեթներում, իսկապես, թմրանյութ է:
Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ երիտասարդը թմրայութը ձեռք է բերել Կուրթան գյուղի 25-ամյա մի բնակչից: Նույն օրը կուրթանցին հայտնաբերվում է Վարդաբլուր գյուղում և կասկածանքով բերման ենթարկվում Տարոնի բաժին: Այստեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում նա տալիս է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: