1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տարոնի բաժնի ոստիկանները թարմ հետքերով գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

23.04.2020 17:02 Գողություն

Ապրիլի 21-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Վանաձորի «Արցախ» պուրակում գողացել են մի տղամարդու պայուսակը:
Օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Պարզվեց` ժամը 13-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցին հարակից «Արցախ» պուրակի հենապատի վրայից գողացել են մի տղամարդու ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է նեթբուք:
Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել է Վանաձորի Վարդանանց փողոցի 51-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: