ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Տարոնի բաժնում ապօրինի հրազեն են կամավոր հանձնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 23-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Վանաձորում ապրող մի երիտասարդ ոստիկանություն է բերել 16մմ տրամաչափի երկփողանի հրացան՝ հայտնելով, որ հրազենը գտել է տանիքի իրերը դասավորելիս։ Հրացանն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Այն կամավոր հանձնած երիտասարդն էլ բաց է թողնվել, քանի որ ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: