Ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ «Մակարով» ատրճանակ ու փամփուշտներ կային
Մայիսի 22-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ձեռք բերեցին, որ Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակիչներից մեկն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Տվյալներն իրացվեցին ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։ Բացի այդ, հայտնաբերվեց ևս 3 փամփուշտ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: