ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԼՐԱՑՎԱԾ. Երիտասարդին դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 8-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, 21-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մարմնական վնասվածք պատճառել է ինքը և ներկայացրել է դանակը:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:


07.09.2019 10:31

Ոստիկանները պարզել են երիտասարդին դանակահարողի ինքնությունը

Սեպտեմների 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ են լսել: Շտապել են ձայնի ուղղությամբ և նկատել են որովայնի շրջանում վնասվածք ստացած մի երիտասարդի: Անմիջապես կազմակերպվել է նրա տեղափոխումը հիվանդանոց:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 23.10-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 21-ամյա մի երիտասարդ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցներ 21-ամյա երիտասարդին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: