1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացահայտումները

14.09.2019 14:32 Գողություն

***

Սեպտեմբերի 9-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոտիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոնի 4-րդ թաղամասում գտնվող խանութներից մեկում, գնումներ կատարելու ժամանակ, անհայտ անձը` օգտվելով հաճախորդի անուշադրությունից, գողացել է նրա պայուսակը:
Սեպտեմբերի 13-ին քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 57-ամյա մի բնակչուհի: Նա ժամը 17-ի սահմաններում հրավիրվել է բաժին և տվել խոստովական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***

Սեպտեմբերի 10-ի առավոտյան ոստիկանության Տարոնի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ կոտրել են Վանաձորի Երկաթուղայինների փողոցում գտնվող իր ավտոտնակի դռան փականը, գողացել աշխատանքային գործիքներ ու երկու հեծանիվ:
Սեպտեմբերի 13-ին, ստացված տեղեկություններն իրացնելով քրեական հետախույզները, նշված գողությունը կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Վանաձորի Կարեն Դեմիրճյանի փողոցի 30-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: