ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

900 հազար դրամից ավելի ամրանների գողություն համայնքին պատկանող տարածքից․ Տարոնի ոստիկանների բացահայտումը

12.03.2020 19:14 Գողություն

Մարտի 10-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Մեքենաշինարարների փողոցի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքից գողություն է կատարվում։ Արագ արձագանքման շնորհիվ ամրաններն ապամոնտաժած 24-ամյա երիտասարդը, որը Վանաձորի բնակիչ է, բռնվեց ու բերման ենթարկվեց։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածը նույն տարածքից էլի է գողություններ արել․ նախնական տվյալներով՝ հինգ անգամ։ Բոլոր դեպքերում գողացել էր տարբեր չափի ամրաններ ու վաճառել։ Նախնական հաշվարկով՝ գողացած ամրանների վաճառքի ընդհանուր գումարը գերազանցում է 900 հազար դրամը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: