ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրամիջոցների իրացման դեպքեր․ մի խումբ անձինք ձերբակալվել են

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տվյալներ ձեռք բերեցին, որ Երևանում բնակվող 34 և 35 տարեկան երկու տղամարդ զբաղվում են տարբեր տեսակի թմրամիջոցների իրացմամբ։ Դեկտեմբերի 7-ին գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի և ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում նախ հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին վերը նշված տղամարդկանցից թմրամիջոց ձեռք բերած անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր քաշերով մեթամֆետամին։ Բերման ենթարկվածներից ոմանք ձերբակալվեցին։  Նույն օրը գիշերը հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին 34 և 35 տարեկան տղամարդիկ։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց հերոին, մյուսի խուզարկությամբ՝ մեթամֆետամին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին խուզարկություն կատարվեց 34-ամյա տղամարդու վարձակալած բնակարանում: Հայտնաբերվեցին տարբեր քաշերով հաշիշ, մեթամֆետամին, մարիխուանա, գազային ատրճանակ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ 34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: