1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիսի 26-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեմ պայքարի միջազգային օրն է։ Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ թմրամիջոց է օգտագործում։ Նրանցից 200 հազարը չարաշահման հետևանքով մահանում են: Թմրամիջոցների օգտագործումն ու դրանց ապօրինի շրջանառությունը սպառնում են ոչ միայն բնակչության առողջությանը, այլև համընդհանուր կայունությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հայաստանում այս մահաբեր ախտի դեմ պայքարի առաջնագծում քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունն է, որի գործունեության ուղղություններն են թմրաբիզնեսի դեմ պայքարը, սինթետիկ թմրամիջոցների պատրաստման և անօրինական շրջանառության դեմ պայքարը, բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության և տարածման դեմ պայքարը: Յուրաքանչյուր ուղղությամբ առանձնահատուկ աշխատանք է կատարվում։ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները հսկողություն են իրականացնում Հայաստան ներմուծվող և արտահանվող, ինչպես և մեր երկրում պրեկուրսոր հանդիսացող քիմիական նյութերի առուվաճառքի նկատմամբ։ Նաև հետևում են, որ նշված նյութերը պահպանվեն օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան պայմաններում:
Վարչության ծառայողները հսկողություն են իրականացնում նաև բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության, առողջապահական ոլորտում օգտագործվող թմրանյութերի շրջանառության նկատմամբ։ Մասնակցում են բժշկական նպատակներով օգտագործվող թմրանյութերի, հոգեմետ-հոգեներգործուն դեղամիջոցների ոչնչացմանը: Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում վարչության ծառայողները համագործակցում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ. համատեղ իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, փոխանցում օպերատիվ տվյալներ։ Համագործակցությունը հատկապես սերտ է այն ստորաբաժանումների հետ, որոնց սպասարկման տարածքում կան սահմանային անցակետեր, մաքսային հսկողության գոտիներ ու քրեակատարողական հիմնարկներ։ Այս համատեքստում համագործակցությունը բարձր մակարդակի վրա է նաև այլ իրավապահ մարմինների հետ, ինչպիսիք են ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, քննչական կոմիտեն, արդարադատության նախարարությունը և այլն։ Պակաս կարևոր չէ նաև միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումը, ինչի շնորհիվ ևս արձանագրվել և արձանագրվում են տեսանելի արդյունքներ։ Արդյունավետ համագործակցությանն է միտված մեր երկրում ներդրված ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության «Բեռնարկղերի վերահսկողության» ծրագիրը, որն արդեն գործում է 50-ից ավելի երկրներում։ Միջազգային համագործակցության ձեռքբերումներից է նաև 2020 թվականին նախագծված և այս տարվա հունիսի 16-ին ստորագրված՝ ՄԱԿ-ի և ՊԵԿ-ի, ոստիկանության ու ԱԱԾ միջև փոխըմբռնման հուշագիրը, որի նպատակն է ստեղծել մաքսային ծառայության, ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներից բաղկացած խմբեր, որոնք կիրականացնեն վերլուծական աշխատանքներ և մաքսային հսկողության կենթարկեն ոչ միայն բեռնարկղերը, այլև՝ տրանսպորտային միջոցները: Սերտ է համագործակցությունը նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակը և այլն: Հատկանշական է ՀԱՊԿ-ի կողմից ամեն տարի իրականացվող «Կանալ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի նպատակն է Կենտրոնական Ասիայում թմրամիջոցների մաքսանենգության, անօրինական փոխադրման և իրացման համար օգտագործող անդրազգային թմրախմբավորումների գործունեության կանխումը, Հարավարևելյան Ասիայից հոգեմետ նյութերի, ինչպես և այլ տարածաշրջաններից սինթետիկ թմրամիջոցների ներկրման ուղիների արգելափակումը, թմրամիջոցների անօրինական արտադրությամբ զբաղվող ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերումը, թմրաբիզնեսի տնտեսական հիմքերի քայքայումը և այլն: ԹԱՇԴՊ վարչության և ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակի համագործակցության շրջանակներում հատկանշական են տեղեկատվության փոխանակումը, Հայաստանում ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող իրավապահների մասնակցությամբ անցկացվող դասընթացները։ Ամփոփելով՝ նշենք, որ արվում է ամեն ինչ, որպեսզի կանխվի և բացահայտվի ապօրինի թմրաշրջանառության ցանկացած դեպք. սա հասարակական առողջության հարց է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: