ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում թմրանյութ էր պահում. Տաշիրի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 3-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքում է Հայանիստ գյուղի 34-ամյա մի բնակիչ, որի «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա: Քրեական հետախույզները Տաշիրի Երևանյան փողոցից կասկածվողին, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակե գլանակ, որով բերման ենթարկված տղամարդը նույն օրը թմրանյութ էր օգտագործել: Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ իր աճեցրած կանեփից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: