ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաշիրի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել

Փետրվարի 2-ին Տաշիրի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի պահվող հրացաններ առգրավվեցին։
Ժամը 17-ին բաժնի քրեական հետախույզները Տաշիր քաղաքի Երևանյան-Լճափնյա փողոցների խաչմերուկում, շրջայցի ժամանակ, նկատել էին «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենա, որի սրահում հրացաններ կային: Վարորդը Տաշիր քաղաքի բնակիչ էր, երկու ուղևորները՝ Նորաշեն գյուղի:
Ստուգման արդյունքում պարզվեց, որ «BM-16», «ԻԺ» և «Վալտեր» տիպի հրացաններից միայն վարորդին պատկանող «Վալտերն» էր օրինական, իսկ երկու ուղևորների հրացաններն ապօրինի էին։ Ըստ նրանց՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապերին:
Բացի այդ, ոստիկանները մեքենայի բեռնախցիկում հայտնաբերեցին աղվեսի մորթի: Ըստ 31-ամյա վարորդի՝ նույն օրը Նորաշեն գյուղի սարում իր անվամբ հաշվառված «Վալտեր»-ով ինքն էր որսացել աղվեսն ու առանձնացրել մորթին: Հայտնաբերվեց նաև որսորդական դանակ։
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հրացաններն առգրավվել են:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: