ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաշիրի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Հունվարի 11-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառեր է հատել։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Տաշիրի բաժին։
Պարզվեց` 2021 թվականի նոյեմբեր ամսին գյուղի հարակից դաշտից 16 ուռենի էր ապօրինի հատել և փայտանյութը տեղափոխել տուն։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Քննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: