1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տաշիրի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել․ մի կին ձերբակալվել է

15.05.2020 18:21 Գողություն

Մայիսի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի իրենց առանձնատնից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ, օգտվելով տանտերերի բացակայությունից, անհայտ անձը պատշգամբի դռնով մտել էր տուն, գողացել կենցաղային իրեր, հագուստ, արհեստագործական գործիքներ` տուժողին պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվեց, որ ապրիլի 10-ի գիշերը գողությունը կատարել է նույն գյուղի 31-ամյա մի բնակչուհի և գողոնը փոխանցել 2018թ. պատժի կրումից համաներմամբ ազատված, Պրիվոլնոյե գյուղում բնակվող 33-ամյա մի կնոջ:
Մայիսի 12-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Տաշիրի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ նրանք ապրիլի 4-ից 5-ը Պրիվոլնոյե գյուղի մեկ այլ առանձնատան պատուհանի ապակին հանելով` տնից դարձյալ հագուստ ու կենցաղային ապրանք են հափշտակել` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Բերման ենթարկված կանանցից մեկը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: