ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաշիրի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել

Փետրվարի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ձեռք բերեցին, որոնք հենց նույն օրն էլ իրացրին։ Հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Տաշիր քաղաքի 47-ամյա մի բնակիչ: Նրա անձնական խուզարկությամբ խոշոր չափի մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածն ընկերոջ տանը թմրամիջոց է պահում։ Նույն օրը նշված առանձնատան սենյակներից մեկում հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 350 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: