1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տաշիրի ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնը

19.02.2020 17:27 Գողություն

Թալանված բնակարանը Տաշիր քաղաքի Նալբանդյան փողոցում է։ Փետրվարի լույս 18-ի գիշերը բնակարանատերն ահազանգեց ոստիկանության Տաշիրի բաժին ու հայտնեց, որ տնից գողացել են նոթբուքներ, հեռուստացույց ու խմիչք։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 500 հազար դրամի վնաս։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Տաշիրի քրեական հետախույզները, համագործակցելով Լոռու մարզային վարչության և տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզեցին ոչ միայն կատարվածի մի շարք հանգամանքներ, այլև կասկածվողի ինքնությունը։ Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Տաշիրի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հայտնաբերվեց նաև գողոնը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: