Ոստիկանները հայտնաբերեցին տատի տնից գողություն կատարած երիտասարդին
12.01.2019 14:47
Գողություն
Դեկտեմբերի 30-ին, 24-ամյա Արթուր Ս․-ն 82-ամյա տատի բնակարանից գողացել էր 3.750.000 դրամ և 3.000 ԱՄՆ դոլար:
Հունվարի 10-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներ ձեռնարկած միջոցառումներով Արթուր Ս․-ն ներկայացվել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: