ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի բաժնի ոստիկանները Վերին Ծաղկավանի բնակիչներից մեկի տանը ապօրինի հրացան են հայտնաբերել

Օգոստոսի 3-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Վերին Ծաղկավան գյուղի մի բնակիչ տանն ապօրինի զենք է պահում։ Նրանք 44-ամյա տղամարդու առանձնատան շքամուտքում հայտնաբերեցին ապօրինի պահվող «ԻԺ» հրացան ու փամփուշտներ։ Տանտիրոջ հայտնածով՝ հրացանը հանգուցյալ պապինն էր։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ փորձաքննության: Դեպքի առթիվ Տավուշի բաժնում  նյութեր են նախապատրաստվում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: