1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տավուշի ոստիկանների բացահայտած ապօրինի ծառահատումների հետքերով

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մարտի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգել են Ադամյան փողոցի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:
Վարորդը հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Տավուշի մարզի Նավուր գյուղի հանդամասից, բայց համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բացահայտեցին երկու օր անց:
Մարտի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, դարձյալ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում իրավապահները ստուգեցին Հնաբերդ փողոցի 62-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԻԺ-27175» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: