ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի ոստիկանները պարզել են Արծվաբերդի անտառտնտեսությունում ծառեր հատած անձի ինքնությունը

Նախորդ ամիս Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառեր էին հատել։ Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տարբեր տրամաչափի ութ ծառը հատել է Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։ Նա հրավիրվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: