Տավուշի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Բերդ քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը
Հուլիսի 8-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին հնչած ահազանգը անչափահասի դանակահարության վերաբերյալ էր. վնասվածքը կրծքավանդակին էր։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին պատանին հայտնել էր, թե բակում ընկել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Տավուշի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տուժողին դանակահարել են Բերդ քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում։ Դեպքից ժամեր անց կասկածվողը ոստիկանության Տավուշի բաժնում էր։ Նա խոստովանական բացատրություն տալուց զատ, նաև ներկայացրել է հանցագործության գործիքը։ Դանակն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: