ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի ոստիկանները բնակիչներից մեկի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

Հուլիսի 14-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Իջևանի Բլբուլյան փողոցի տներից մեկում հայտնաբերել են մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն զանգված՝ 3 գրամից ավելի քաշով։ 48-ամյա տանտիրոջ հայտնածով` զանգվածը թմրանյութ է։ Պարզվել է, որ նա տնամերձում կանեփ է աճեցնում։ Ծաղկանոցի մեջ հայտնաբերվել է կանեփի 88 բույս, որոնք արմատախիլ են արվել ու առգրավվել։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: