ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի փայտանյութով արտադրամասեր են հայտնաբերվել․ Տավուշի մարզի ոստիկանների բացահայտումները

Մայիսի 19-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրին միջոցառում՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով։ Միջոցառման շրջանակներում Նոյեմբերյանի ոստիկանները ստուգայց են կատարել բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման արտադրամասեր։ Արտադրամասերում հայտնաբերվել են տարբեր չափերի ու տարբեր ծառատեսակներից պատրաստված կողահատ և անկողահատ տախտակներ՝ ընդհանուր 120 խորանարդ մետրից ավելի։ Բացի այդ, արտադրամասերում հայտնաբերվել են ընդհանուր 20 խորանարդ մետրից ավելի փայտանյութ և այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։
Միջոցառման շրջանակներում Իջևանի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում հայտնաբերել են խոշոր բեռնատար, որը բարձված էր 12 խորանարդ մետր տախտակով։ Տավուշի Կողբ գյուղում բնակվող 38-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող տարածք։ Իջևանի ոստիկանները ստուգայց են կատարել նաև Գանձաքար գյուղում բնակվող 36-ամյա մի տղամարդու փայտամշակման արտադրամաս։ Արտադրամասի հարևանությամբ հայտնաբերել են 25 խորանարդ մետր վառելափայտ, որի ձեռք բերման օրինականությունը ստուգվում է։ Միջոցառման ընթացքում Իջևանի ոստիկանները հայտնաբերել են նաև առանց համարանիշերի բեռնատար, որը բարձված էր 15 գերանով։
Տավուշի ոստիկաններն էլ ստուգայց են կատարել իրենց բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման և փայտածուխի արտադրամասեր։ Փայտամշակման արտադրամասում հայտնաբերվել է 5 խորանարդ մետր տախտակ։ Փայտանյութ հայտնաբերվեց նաև փայտածուխի արտադրամասում։ Հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։
Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ Տավուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները շարունակական են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: