60-ամյա տղամարդը ապօրինի պահվող զենք-զինամթերքը ներկայացրել է Տավուշի բաժին

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին Պառավաքար գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել երկփողանի ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 15 փամփուշտ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: