ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանի դեկտեմբերի 3-ին Լոռի և Տավուշ կատարած աշխատանքային այցերի մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03.12.2018 17:51 Պաշտոնական
Վալերիյ Օսիպյանի դեկտեմբերի 3-ին Լոռի և Տավուշ կատարած աշխատանքային այցերի մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետը աշխատանքային այցով Լոռիում էր։ Վալերիյ Օսիպյանը Վանաձորում հանդիպում ունեցավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Վալերիյ Օսիպյանը նախընտրական շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները մանրամասն ներկայացնելուց հետո հույս հայտնեց, որ ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալով մտահոգված են նաև թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները։ Այս առումով կարևորվեց նրանց և ոստիկանության ծառայողների ակտիվ համագործակցությունը, ինչի արդյունքում ևս կբացառվեն ընտրախախտումները։ << Մերօրյա ոստիկանությունը որդեգրել է կանխարգելելու գործելակերպ >>,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ ներկայացնելով ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք հիշեցնում են ընտրություններին առնչվող արգելված գործողությունների մասին։ Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ Լոռու ոստիկանները տիրապետում են մարզում տիրող իրավիճակին, ուստի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման նկատմամբ ցանկացած ոտնձգություն չի վրիպելու նրանց ուշադրությունից։
Նույն օրը Վալերիյ Օսիպյանը հանդիպեց նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին։ Ոստիկանության պետը նախ ամփոփեց անցած ամիսների ընթացքում Լոռու ոստիկանների կատարած աշխատանքը, վեր հանեց առկա թերությունները, կոնկրետ հանձնարարականներ տվեց դրանց օպերատիվ վերացման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև առաջիկա ընտրությունների ժամանակ ոստիկանության Լոռու մարզային վարչության գործելակերպին՝ հատուկ շեշտելով, որ գործեն անկաշկանդ և, ամենակարևորը, օրենքի շրջանակներում։ << Մենք պարտավոր ենք անթերի կատարել օրենքով մեզ վերապահված լիազորությունները՝ աննախադեպ ազատ ու թափանցիկ ընտրություններ արձանագրելու համար >>,- նշեց ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը Լոռու ոստիկաններին խիստ հրահանգեց ուշադրության կենտրոնում պահել մարզի, այսպես ասած՝ քրեական հեղինակություններին՝ բացառելով նրանց ներգործությունը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա։ Հանդիպմանը քննարկվեցին նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակին առնչվող հարցեր։
Ոստիկանության պետի դեկտեմբերի 3-ին նախատեսված հաջորդ աշխատանքային այցը Տավուշում էր։ Վալերիյ Օսիպյանը ԱԺ առաջիկա ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Տավուշում առաջադրված թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին ևս ներկայացրեց հանդիպման նպատակներն ու քննարկվելիք հարցերի կարևորությունը։ Ոստիկանության պետը նշեց, որ համակարգի ջանքերը ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալու առումով ավելի արդյունավետ կլինեն, եթե նախընտրական շրջանում և ընտրությունների օրը թեկնածուներն ու տեղի ոստիկանները ակտիվ համագործակցեն՝ միասնական հակազդելով ցանկացած ապօրինության։ Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ օրինախախտումների նախականխմանը՝ ընդգծելով, որ ոստիկանությունը, այդ թվում՝ Տավուշի մարզային վարչությունը, իրականացրել և իրականացնում են կանխարգելիչ ակտիվ աշխատանք։ Ոստիկանության պետը ներկաներին հորդորեց, որ ապօրինություն հայտնաբերելու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնեն ոստիկանությանը՝ վստահեցնելով, որ Տավուշի ոստիկանները կարձագանքեն արագ և համապատասխան գործողություններ կիրականացնեն։
Վալերիյ Օսիպյանն Իջևանում հանդիպեց նաև մարզը սպասարկող ոստիկաններին՝ մանրամասն ներկայացնելով իր պահանջները։ Ոստիկանության պետը անձնակազմին հայտնեց, որ չի հանդուրժելու անբարեխիղճ ծառայողներին։ Բոլորը մեկ մարդու պես պետք է պատրաստակամ ու սրտացավ ծառայեն՝ բացառելով ընտրական գործընթացների վրա հակաօրինական ներգործությունները, իսկ դրանց առկայության դեպքում պետք է օպերատիվ բացահայտեն ու համապատասխան ընթացք տան։ Վալերիյ Օսիպյանը Տավուշի ոստիկաններին հրահանգեց, որ իրենք էլ բացատրական-կանխարգելիչ աշխատանք իրականացնեն՝ բոլորին հավաստիացնելով, որ հետևողական են լինելու օրենքով արգելված գործողությունները հայտնաբերելու առումով։ Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին նաև ընտրությունների օրը ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայությունը օպտիմալ կազմակերպելուն վերաբերող հարցեր։