Ոստիկանության Տավուշի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել
21.05.2020 14:13
Թմրամիջոցի հայտնաբերում
Մայիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Խորենացու փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 30-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվեց չորացված մանրացված, դեղնականաչավուն զանգված։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն է քաղել վայրաճ կանեփի թփից՝ իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: