ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի ոստիկանները 4 տարի առաջ կատարված ոսկե շղթայի գողություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21.11.2019 11:57 Գողություն

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին բաժին բերման են ենթարկել Այգեձոր գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդի։ Ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը 4 տարի առաջ համագյուղացու տան բակից ոսկյա շղթա է գողացել՝ պատճառելով 240․000 դրամ վնաս։  Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։  

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: