Հայտնաբերվել է անակցիզ 1420 ծխախոտ. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Էջմիածնի Խրիմյան Հայրիկի փողոցի բնակիչ 50-ամյա տղամարդը ձեռք է բերում և քաղաքում գործող մի խանութում վաճառում է անակցիզ ծխախոտ:
Տեղեկությունը ստուգվեց սեպտեմբերի 11-ի ցերեկը և հաստատվեց:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տղամարդն իրավապահներին ներկայացրեց առանց ակցիզի և առանց «ՔյուԱռ» կոդի 1420 տուփ տարատեսակ ծխախոտ: Նա հայտնեց, որ դրանք գնել է անծանոթից` վաճառելու նպատակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: