ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ստեփանավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա

Ստեփանավանի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ աճեցրել ու պահում է թմրամիջոց: Փետրվարի 5-ին տղամարդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական բացատրություն: Նյութերի նախապատրաստման ընթացքում, նրա նկուղում կատարված զննության ժամանակ, նա ներկայացրել է տարբեր տարողության ապակյա չորս տարա և մետաղապլաստե խողովակ, որոնց մեջ ընդհանուր 342 գրամ դեղնականաչավուն զանգված էր: Տանտերը հայտնել է, որ հողամասում իր աճեցրած կանեփի տերևներից ստացած մարիխուանա թմրամիջոցը պահել էր անձնական օգտագործման համար: Նա ներկայացրել է նաև 9 թղթե փաթեթ` կանեփի սերմով:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: