1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Նորքի քրեական հետախույզները վճարային տերմինալը թալանել փորձողին տեղում բռնեցին

06.04.2021 18:29 Գողություն

Ապրիլի լույս 2-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Գայի պողոտայում տեղադրված վճարային տերմինալից գողություն է արվում։ Տեղեկությունը ստանալուց րոպեներ անց, ժամը 2.40-ին, քրեական հետախույզները վճարային տերմինալի մոտ էին։ Արագ արձագանքման շնորհիվ հանցագործությունն ավարտին չէր հասել։ Հենց դեպքի վայրում լինգը թողած ու փախած երիտասարդին նրանք կարճ ժամանակում Մոլդովական փողոցում բռնեցին ու բերման ենթարկեցին։ Բաժնում պարզվեց ինքնությունը՝  Մոլդովական փողոցի բնակիչ էր, 19 տարեկան։ Նա խոստովանական բացատրություն է տվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է երկաթե լինգ, որը փաթեթավորվել է՝ հետագա գործողությունների համար։ Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: