Կենտրոնականի քրեական հետախույզները վճարային տերմինալներից կատարված գողություններ են բացահայտել
Օրերս ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդումներ էին ստացվում։ Թիրախը Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված վճարային տերմինալներն էին։ Գողությունները կատարվել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ, ինչի հետևանքով վճարային տերմինալները վնասվել էին։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ նախ պարզեցին, որ գողությունները նույն անձի ձեռքի գործն են։ Հետևողական աշխատանքի շնորհիվ պարզվեց նաև, որ կասկածյալը Երևանի բնակիչ չէ։ Հետախուզական միջոցառումները հանգուցալուծվեցին մարտի 9-ին. Չարենցավանում բնակվող 33-ամյա տղամարդը Նոր Նորքում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքերի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: