ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փորձել էր տերմինալներից գողություն անել․ Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը

27.04.2021 12:19 Գողություն

Ապրիլի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները «Կիլիկիա» ավտոկայանից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Լոռու մարզի Գոգարան գյուղի 26-ամյա մի բնակչի։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ նա Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի վճարային տերմինալներից փորձել էր գողություն անել, բայց տեսնելով, որ անցորդներ են մոտենում, գործն ավարտին չէր հասցրել:
26-ամյա երիտասարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: