Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
20.08.2021 16:52
Հայտարարություններ և ծանուցումներ

Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ Առանց պաշտպանիչ դիմակի ներկայացած անձանց մուտքը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ սահմանափակվելու է։
Հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները: