Հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
22.12.2015 10:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: