Գողացված բջջայինի պատյանում նաև գումար կար․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը
Հունվարի 11-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում հաղորդում տվեց մի կին․ սննդի կետերից մեկում գողացել էին նրա բջջային հեռախոսը, որի պատյանում կար նաև 200 դոլար։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Ավանի համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին հինգ օր անց։
Պարզվեց, որ բջջայինն ու գումարը գողացել է Էջմիածնի բնակիչ 35-ամյա մի տղամարդ։ Հունվարի 16-ին նա ձերբակալվեց ու ներկայացվեց Ավան և Նորք-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք։
Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
