ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց են հյուրասիրել, բայց չի օգտագործել

Ապրիլի 23-ին, ժամը 13.45-ին, Ջրամբար գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Ալբերտ Ս.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Ապարանի բաժին և ներկայացրել 23,2 գ կշռով կանեփանման զանգված՝ հայտնելով, որ այն երկու տարի առաջ իրեն է տվել համագյուղացի Կարլենը` օգտագործելու համար:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարլենի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: