1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրանյութի 32+5 փաթեթ. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը․ կան կալանավորվածներ

Վաղարշապատի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ձեռք բերել թրամիջոցներ պահելու և իրացնելու վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 29-ին՝ առավոտյան ժամը վեցին մոտ: Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեց երկու երիտասարդ` «Ֆոկլսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ:
Երկուսն էլ հաշվառված են Երևանում: Մեքենայի տիրոջ` 22-ամյա երիտասարդի պայուսակից խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածներով 32 փաթեթ` ընդհանուր քաշը մոտ 72 գրամ: Երիտասարդը հայտնել է, թե այդ ամենը ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով: Նման մի փաթեթ էլ հայտնաբերվել է նրա 26-ամյա ընկերոջ անձնական խուզարկությամբ: Նա էլ որպես ձեռքբերման աղբյուր տվել է նույն կայքի անունը:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք ու կնքվել: Հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նաև մեքենան: Հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող փոշենման, սպիտակ զանգվածով հինգ փաթեթ` ընդհանուր մոտ ութ գրամ: Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի` իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով:
Երկուսն էլ կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: