ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամոլության դեմ պայքարը շարունակվում է. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Վաղարշապատի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ էջմիածինցի մի տղամարդ թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում: Տվյալն իրացվեց ապրիլի 11-ին: Գիշերվա ժամը չորսին Էջմիածնի Արարատյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 34-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Նա հայտնել է, որ թմրամիջոցի հումքը քաղել է վայրաճ կանեփի բույսերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: