1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ․թմրամիջոց իրացնողը կալանավորված է․ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացան, որոնք իրացվեցին հունվարի 12-ին։ Իրացման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության  քրեական հետախուզության և  Մալաթիայի բաժինների ծառայողները։ Ծավալուն միջոցառման արդյունքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվեցին ու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկվեցին մեկ տասնյակից ավելի անձինք, որոնց մոտ, ըստ ոստիկանների տեղեկությունների, թմրամիջոցներ կային։ Նրանք ենթարկվեցին անձնական խուզարկությունների։ Արդյունքում՝ հայտնաբերվեցին մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, ինչպես և գազային ատրճանակ՝ լիցքավորված հինգ փամփուշտով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին՝ պարզելու, թե բերման ենթարկվածները ումից են  թմրամիջոցները ձեռք բերել։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ժամեր անց հայտնի դարձավ իրացնողի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին, մարիխուանա և ֆենտանիլ թմրամիջոցների նմանվող տարբեր քաշերով զանգվածներ հայտնաբերվեցին։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։  

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: