1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամիջոցն իրացնելուց հետո բերման էր ենթարկվել ու ձերբակալվել. ոստիկանության բացահայտումը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով Արաբկիրի բաժնի գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին Հրազդանի կիրճից Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 30 և 43 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի, մյուսը Էջմիածնի բնակիչ էր։
30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 3 փաթեթ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ, իսկ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ նմանատիպ զանգվածով 5 փաթեթ ու կաթուցիչ:
Պարզվել է, որ Էջմիածնի 43-ամյա բնակիչը մայրաքաղաքում բնակվող 30-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել Հրազդանի կիրճում։
Նշանակվել է փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ։ Թմրանյութն իրացնողը ձերբակալվել է:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: