ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում թմրանյութ հայտնաբերվեց. Արթիկի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Արթիկի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում: Մարտի 23-ին կասկածվողը Արթիկ-Նոր կյանք ճանապարհից, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: