1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կումայրիի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

Օպերատիվ տվյալն իրացնելիս Կումայրիի ոստիկանները մայիսի 22-ին, ժամը 17.30-ին, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Գյումրու Երևանյան խճուղում ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է, կանեփն ինքն է քաղել վայրաճ թփերից ու պատրաստել թմրանյութ` անձնական օգտագործման համար:
Նույն կասկածանքով մի տղամարդու էլ Կումայրիի քրեական հետախույզները ձերբակալել են մայիսի 23-ի երեկոյան՝ Գյումրիի Մանուշյան փողոցում: Կումայրիի բաժնում կատարված խուզարկությամբ 40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Այս դեպքում էլ, ըստ տղամարդու, մարիխուանան իրենն է, կանեփն էլ ինքն է քաղել` իր համար:
Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով գյումրեցի 50-ամյա տղամարդու քրեական հետախույզները ձերբակալեցին նաև մայիսի 24-ի երեկոյան: Այս դեպքում, սակայն, նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվեց շոկո տեսակի թմրանյութի նմանվող զանգված: Տղամարդը հայտնեց, որ թմրանյութն իրենն է, անձնական օգտագործման համար այն ձեռք է բերել Տելեգրամի միջոցով` 10 հազար դրամով:
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: