Գրիբոյեդով գյուղի բնակչի մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել
22.08.2024 16:51
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները օգոստոսի 21-ին, ժամը 21.50-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ:
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: