Գառնիի համայնքային ոստիկանները 36-ամյա կնոջ տանը թմրամիջոց են հայտնաբերել
29.05.2025 17:40
Թմրամիջոցի հայտնաբերում

Մայիսի 26-ին Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տվյալները, այցելել են Գառնի գյուղի բնակիչ 36-ամյա կնոջ բնակության հասցե, որտեղ տեսանելի հատվածում նկատել են ստվարաթղթե փաթեթ։ Կինը հայտնել էր, որ փաթեթում մարիխուանա է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցը կնոջը տվել է վերջինիս 41-ամյա համագյուղացին:
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: