ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները տարբեր տների բակերում մի քանի տասնյակ կիլոգրամ կանեփի բույսեր են հայտնաբերել

Հուլիսի 20-ին ոստիկանության Վաղարշապատի ծառայողները Հովտամեջ գյուղի տներից մեկի բակում նկատել են կանեփի կանաչ բույսեր։ Բացատրական աշխատանքի շնորհիվ 72-ամյա տանտերը իր ջերմատնից ոստիկաններին է ներկայացրել կանեփի նմանվող բույսեր՝ ցողուններն առանձնացված վիճակում։
Ըստ տանտիրոջ` հայտնաբերված կանեփն ինքն է աճեցրել` թմրանյութ պատրաստելու և օգտագործելու համար։
Հուլիսի 22-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Վաղարշապատի ոստիկաններն այցելել են Վարդան Մամիկոնյան փողոցի տներից մեկն ու բակում հայտնաբերել 70 կգ քաշով կանեփի բույսեր։ Բացի այդ, տանտերը ոստիկաններին ներկայացրել է շուրջ 70 գրամ քաշով մարիխուանա թմրամիջոցի նմանվող չորացված, մանրացված զանգված։
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է՝ իր օգտագործման համար։
Երկու դեպքով էլ նշանակվել է փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: