Համայնքային ոստիկանները Սիս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հունվարի 14-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սիս գյուղի 52-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում:
Սիս մեկնած համայնքային ոստիկանները 52-ամյա տղամարդու տան հյուրասենյակի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կանեփանման զանգված։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
