ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների կասկածը հաստատվեց

Հուլիսի 8-ին, գիշերվա չորսին, Թումանյան և Փարպեցու փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Իրանի քաղաքացի, 22-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով մեկ փաթեթ:
Իրանցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: