ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Փետրվարի 12-ին, ժամը 17.10-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Փափազյան փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել 47 և 38 տարեկան երկու տղամարդ: Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են ափիոնի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, 2 ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդի նմանվող հեղուկով, և «ՕՄՆ» 25 գրառմամբ դեղահաբ:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: